Տիբիլովը այսօր ստանձնում է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնը

Ցխինվալիում այսօր նախատեսված է Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Լեոնիդ Տիբիլովի պաշտոնակալության արարողությունը:

Արարողությանը հրավիրված են 500-ից ավելի հյուրեր, այդ թվում` ընդդիմադիր գործիչ, նախագահության նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան: