Նալբանդյանը կմասնակցի Աֆղանստանի հարցով բրյուսելյան նիստին

Վաղը Բրյուսելում կայանալիք` Աֆղանստանում կայունության աջակցության ուժերի մասնակցող երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելգիա: Այդ մասին հայտնում են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։