Հայաստանի զինդատախազը մեկնել է Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Հայաստանի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: