ՅՈւՆԵՍԿՕ-ի մամուլի ազատության մրցանակը` ադրբեջանցի լրագրողին

ՅՈւՆԵՍԿՕ-ի մամուլի ազատության մրցանակը այս տարի կշնորհվի ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւին:

Ֆաթուլաեւը ադրբեջանական ռուսալեզու «Ռեալնիյ Ազերբայջան» թերթի հիմնադիրն ու նախկին խմբագիրն է:

2007 թվականին Ֆաթուլաեւը 8.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն անցած տարվա մայիսին Ադրբեջանի նախագահը նրան ներում է շնորհել:

Միջազգային մի շարք կազմակերպություններ լրագրողին քաղաքական բանտարկյալ են համարել: