ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի պահանջը արդար ընտրությունների մասին է

Your browser doesn’t support HTML5

Հայ ազգային կոնգրեսի հետ ընտրությունների օրինականության վերահսկման ձեւաչափից դուրս համագործակցության մասին խոսք չկա. այսօր Դիլիջանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան լրագրողներից մեկի այն դիտարկման, թե՝ «տեւական ժամանակ ՀՀ առաջին նախագահը խոսում է ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին, բայց դուք չեք արձագանքում»։