Թուրքիան փոխում է Ադրբեջանում իր դեսպանին

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կարգադրություն է ստորագրել Իսմայիլ Ջոշղունին Ադրբեջանում երկրի դեսպան նշանակելու մասին։ Այդ մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի «Պաշտոնական թերթը»։

Նույն աղբյուրի վկայությամբ` Բաքվում Ադրբեջանի ներկայիս դեսպան Հուլուսի Քըլըջը աշխատանքի կտեղափոխվի Թուրքիայի արտգործնախարարություն։