77 մարդու սպանած Բրեյվիկը չի զղջում

Your browser doesn’t support HTML5

Ապրիլի 16-ին Օսլոյում սկսվել է ահաբեկչության եւ զանգվածային սպանդի կազմակերպման մեջ մեղադրվող Անդերս Բերինգ Բրեյվիկի դատավարությունը։ Դատարանի դահլիճում 33-ամյա ամբաստանյալն ասել է, թե ընդունում է մարդկանց սպանելու փաստը, սակայն չի զղջում, իրեն մեղավոր չի համարում, դատարանի իրավասությունը չի ճանաչում եւ պնդում է, որ իր արարքը ինքնապաշտպանություն էր։