«Փակ շուկան ժամանակին շինարարական խախտումներով է կառուցվել»

Your browser doesn’t support HTML5

Երեւանի Մաշտոցի պողոտայի Փակ շուկան 60 տարի առաջ շինարարական լուրջ խախտումներով է կառուցվել: Թողնել այն նույն վիճակով, ինչպիսին կար, կնշանակեր հուշարձանը մարդկանց կյանքի հաշվին պահպանել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել մշակույթի նախարարության պաշտոնյան: