Տեր-Պետրոսյան. «ՀՀԿ-ն ոչ մի ձայն այս երկրում չունի»

Your browser doesn’t support HTML5

Տավուշի մարզում քարոզարշավը ՀԱԿ-ը սկսեց Բերդ քաղաքից: Այստեղ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է. - «Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը, ոչ մի ձայն այս երկրում չունեն: Եթե ձայն ունենային, ընտրակաշառք բաժանելու կարիք չէին ունենա, եթե ձայն ունենային, ոստիկանության միջոցով ժողովրդին ահաբեկելու կարիք չէին ունենա, եթե ձայն ունենային, բոլոր դպրոցների տնօրեններին չէին ստիպի Հանրապետական դառնալ»: