Սիրիայում խախտվել է հրադադարը

Սիրիական Հոլմս քաղաքում բնակվող իրավապաշտպանների հաղորդմամբ` կառավարության զորքերը անցած գիշեր հրետակոծել են քաղաքի կենտրոնական թաղամասերից երկուսը: Կան վիրավորներ:

Սա հինգշաբթի օրը ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի առաջին խախտումն է:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այսօր քվեարկության է դրվելու 30 միջազգային դիտորդների Սիրիա գործուղելու հարցը: Դիտորդները պիտի հետեւեն հրադադարի ռեժիմի պահպանմանը: