Չավեսը բուժման հերթական կուրսից հետո իրեն «շատ լավ է զգում»

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ասել է, թե Կուբայում քաղցկեղի դեմ բուժման հերթական կուրսից հետո իրեն շատ լավ է զգում։

Չավեսը, որի մոտ անցյալ տարի կոնքային շրջանում չարորակ ուռուցքներ են հայտնաբերել, պարբերաբար բուժման է մեկնում Կուբա։