Սիրիայում ուժի մեջ մտավ հրադադարի համաձայնությունը

Սիրիայում ուժի մեջ է մտել ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնությունը:

Նախօրեին Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանին տեղեկացրել էին, որ այսօր կդադարեցնեն կրակը` միաժամանակ հավելելով, թե իրավունք ունեն համարժեք արձագանքելու «ահաբեկչական հարձակումներին»:

Պաշտոնական Դամասկոսն առայժմ շրջանցում է բնակեցված վայրերից զորքերը դուրս բերելու հարցը: