Շահի որդին Իսրայելին կոչ է անում չռմբակոծել Իրանը

Իրանի վերջին շահի ավագ որդին` Ռեզա Փահլավին կոչ է արել է Իսրայելին չռմբակոծել իր հայրենի երկիրը:

Իսրայելական հեռուստաընկերություններից մեկի հարցազրույցում Փահլավին ասել է, որ Իրանի ռմբակոծումը կծառայի իսլամիստական ռեժիմին:

Իրանը եւ Իսրայելը լավ հարաբերություններ են ունեցել նախքան 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը, երբ գահընկեց արվեց շահը: