Փոխհրաձգություն Գյանջայում. կան զոհեր եւ վիրավորներ

Ադրբեջանական Գյանջա քաղաքում այսօր առավոտյան ապօրինի զինված խմբավորման եւ իրավապահների միջեւ փոխհրաձգության հետեւանքով երկու մարդ զոհվել, եւս հինգը վիրավորվել են։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` զոհվածներից մեկը եւ վիրավորներից երեքը իրավապահ մարմինների աշխատակիցներ են, մյուս զոհվածը եւ վիրավորներից երկուսը` զինված խմբավորման անդամներ։

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել, երբ ոստիկանները փորձել են վնասազերծել զինված խմբավորումը։

Ներկայումս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հատուկ գործողություն է իրականացնում Գյանջայում։