Սարկոզին խոստանում է ընտրվելու դեպքում մեծացնել պետբյուջեն

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել է մեծացնել պետական բյուջեն, ինչպես նաեւ կրճատել երկրի պարտքերը, եթե մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում վերընտրվի նախագահի պաշտոնում:

Հարցումների արդյունքներով, Սարկոզին ստացած քվեներով առաջ է անցնելու հիմնական մրցակցից` Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Օլանդից: