Նալբանդյանը Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի ԱԳ նախարարների հանդիպումներին

Վաղը Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ ԱՊՀ-ի արտգործնախարարների խորհուրդների նիստերին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք: Այդ մասին հայտնում են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։