Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահը կայցելի Բաքու

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ապրիլի 8-9-ը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան։

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի Միլի մեջլիսի մամուլի ծառայությունից, նախատեսված են Մատվիենկոյի հանդիպումները ադրբեջանական պետության եւ խորհրդարանի ղեկավարների հետ, այցելությունը Բաքվի սլավոնական համալսարան։