Ոստիկանապետին ուղղված ՀԱԿ-ի նամակին միացել է նաեւ ՀՅԴ-ն

Your browser doesn’t support HTML5

Հայ ազգային կոնգրեսը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից խնդրում է իրենց տրամադրել Հայաստանից մշտապես բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը: «Չկատարելով մեր խնդրանքը, դուք կասկածի տակ կդնեք առաջիկա ընտրությունների օրինականությունը եւ մեծ հարված կհասցնեք Հայաստանի միջազգային վարկին», - ասված է ոստիկանապետին ուղղված նամակում:ՀԱԿ-ի այս նախաձեռնությանն միացել է նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը: