Օքլենդի քոլեջում կրակոցների հետեւանքով 7 մարդ զոհվել, 3 մարդ վիրավորվել է

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքի քոլեջում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է 7, վիրավորվել` 3 մարդ:

CNN-ի փոխանցմամբ, ուսանողների վրա կրակ բացած անձը ձերբակալվել է։

Նախնական տեղեկություններով` 43-ամյա տղամարդը այս քոլեջի նախկին ուսանողներից է: Հաղորդվում է, որ դասի ժամանակ նա հանկարծակի ներխուժել է լսարան, բացականչել` «Հիմա ես բոլորիդ կսպանեմ», նախ` կրակել դիմացը նստած ուսանողներից մեկի վրա, այնուհետեւ` անկանոն կրակ բացել մյուսների ուղղությամբ:

Ոստիկանները կասկածյալին հայտնաբերել եւ ձերբակալել են դեպքից մի քանի ժամ անց: Արարքի դրդապատճառները անհայտ են: