Հայաստան է ժամանել Բուլղարիայի վարչապետը

Երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը:

«Զվարթնոց» օդանավակայանում Բոյկո Բորիսովին դիմավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Բորիսովին ուղեկցում են Բուլղարիայի տրանսպորտի նախարար Իվայլո Մոսկովսկին, աշխատանքի հարցերով նախարար Տոտյու Մլադենովը, արտաքին գործերի փոխնախարար Իվան Նայդենովը:

Երեւանում նախատեսված են Բուլղարիայի վարչապետի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ: