Սիրիացի տասնյակ պաշտոնյաների կարգելվի ներկա գտնվել Օլիմպիադային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ մեկ տասնյակից ավելի սիրիացի պաշտոնյաների կարգելվի ներկա գտնվել 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին` կապված նրանց նկատմամբ շրջագայության եւ ակտիվների սառեցման միջազգային արգելքների հետ:

Քեմերոնը հավելել է, որ սիրիացի մարզիկներին կթույլատրվի մրցել հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը անցկացվելիք Օլիմպիական խաղերում, քանի որ նրանք չպետք է պատժվեն Սիրիայի ռեժիմի մեղքերի պատճառով:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի պատճառով Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել ընդհանուր առմամբ 41 կազմակերպության եւ 127 անձանց նկատմամբ: