«Մեր նախագահը երեւի տեղյակ չի, որ էս կողմերում գյուղ կա»

Your browser doesn’t support HTML5

Գյուղատնտեսության նախարարությունը այս տարվա համար լավ բերք է ակնկալում եւ հայտարարում է, թե աջակցում է գյուղացուն: Մինչդեռ ինքը գյուղացին շարունակում է դժգոհել լավ բերք ստանալու համար անհրաժեշտ ոռոգման ջրի, բուժանյութի, դիզվառելիքի եւ պարարտանյութի սղությունից: