Ալ-Ջազիրան չի ցուցադրի Թուլուզի ահաբեկչության կադրերը

Քաթարական Ալ-Ջազիրա հեռուստաընկերությունը որոշել է չցուցադրել Թուլուզում տեղի ունեցած ահաբեկչության կադրերը:

Հեռուստաընկերության տրամադրության տակ է հայտնվել ահաբեկչությունը պատկերող տեսանյութ, որը նկարահանել էր հենց մարտի 19-ին հրեական դպրոցի վրա կրակ բացած Մոհամեդ Մերան:

Հիշեցնենք, Մերան կրակ էր բացել հրեական դպրոցի ուղղությամբ՝ սպանելով 7 մարդու, նրանցից երեքը՝ երեխաներ։ Մոհամեդ Մերան սպանվել է մարտի 22-ին՝ Թուլուզում ոստիկանական իրականացրած գործողության ժամանակ:

Ավելի վաղ հեռուստատեսության ղեկավարությանը դիմել էին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Թուլուզի ահաբեկչության զոհերի հարազատները՝ պահանջելով կադրերը եթեր չհեռարձակել: