Սիրիան սահմանափակումներ է մտցրել երկրից հեռանալու հարցում

Սիրիայի իշխանությունները երկրից հեռանալու հարցում սահմանափակումներ են մտցրել զորակոչային տարիքի տղամարդկանց համար: Այդ մասին այսօր հայտնել է պաշտոնական Դամասկոսը:

Նոր կարգի համաձայն` 18-42 տարեկան տղամարդիկ երկիրը լքելու համար պետք է թույլտվություն ստանան զինկոմիսարիատի եւ միգրացիոն ծառայությունների կողմից: