Կառավարությունը չի կատարել Եվրադատարանի որոշումը

Your browser doesn’t support HTML5

Դեռ անցած տարվա նոյեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է Երեւանի Բուզանդ 25 հասցեի նախկին սեփականատերերին բնակարան հատկացնել իրենց քանդված տների տեղում կառուցված «էլիտար» շենքերում: Եվրադատարանի որոշմամբ սահմանված ժամկետն ավարտվել է, սակայն կառավարությունը չի կատարել իր պարտավորությունը: