Հովհաննիսյանը հանեց իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքում

Your browser doesn’t support HTML5

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 26-ին հանեց իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով Երեւանի թիվ 7 ընտրատարածքում անցկացվելիք պատգամավորի ընտրություններից։ Այդ ընտրատարածքում, բացի Հովհաննիսյանից, առաջադրվել են նաեւ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։