Լվովում պղծել են Հոլոքոսթի զոհերի հուշարձանը

Ուկրաինայի Լվով քաղաքում անհայտ անձինք պղծել են Հոլոքոսթի զոհերի հուշարձանը: Հուշարձանին գրվել են հրեաներին եւ ուկրաինացիներին վիրավորող արտահայտություններ:

Ուկրաինան այս տարի առաջին անգամ հունվարի 27-ին պաշտոնապես նշել է Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը: