Պակիստանում 2011-ին պատվախնդրության հողի վրա 943 կին եւ աղջիկ է սպանվել

Պակիստանի մարդու իրավունքների անկախ հանձնաժողովի հրապարակած զեկույցի համաձայն` անցած տարվա ընթացքում պատվախնդրության հողի վրա երկրում 943 կին եւ աղջիկ է սպանվել:

2010 թվականին նմանօրինակ սպանությունները 791-ն են եղել:

2011 թվականի զոհերի թվում եղել են 7 քրիստոնյա եւ 2 հինդու կանայք:

Կանանց մեծամասնությունը սպանվել են իրենց ամուսինների կամ եղբայրների ձեռքով, փաստում է զեկույցը: