Սասուն Միքայելյանը պարտությունից հետո չի հուսահատվել

Your browser doesn’t support HTML5

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով երեք տարի կալանավայրում անցկացրած Սասուն Միքայելյանը թիվ 25 ընտրատարածքում կպայքարի պատգամավոր դառնալու համար, չնայած մեկ ամիս առաջ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում կրած պարտությանը: Նա մրցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) մեծամասնական թեկնածուի հետ: