«Ազատություն» ռադիոկայանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ

Your browser doesn’t support HTML5

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնը Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակում մարտի 16-18-ը այցելեց Երեւան: Պաշտոնական տարբեր հանդիպումներից հետո մարտի 18-ին Սթիվեն Քորնը այցելեց Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին: