«Հարկ է փնտրել հակամարտության լուծման փոխզիջումային ձեւ»

Your browser doesn’t support HTML5

«Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա ստատուս քվոն մեր տեսակետից չի կարող լինել տեւական, իսկ խնդրի խաղաղ լուծումից ակնկալվող օգուտները մեծ կլինեն բոլոր կողմերի՝ հատկապես Հայաստանի համար: Ուստի հարկ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում փնտրվի հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակ» , - մարտի 16-ին Երեւանում հայտարարեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: