Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հյուսիսային հատվածում, Ադրբեջանի Ղազախի շրջանում վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Էլշան Իսաեւը։

Ինչպես տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը, զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն։

Ադրբեջանական կողմի պնդմամբ` Իսաեւը վիրավորվել է հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով։