Օբաման եւ Քեմերոնը կքննարկեն միջազգային անվտանգության խնդիրները

Այսօր Վաշինգտոնում բանակցություններ են վարելու Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:

Օրակարգում միջազգային անվտանգությանը վերաբերող խնդիրներ են, առաջին հերթին` իրավիճակը Աֆղանստանում: