Թուրքիայում կալանքից ազատ են արձակվել Նեդիմ Շեները եւ եւս երեք լրագրողներ

Ստամբուլի դատարանի որոշմամբ երեկ կալանքից ազատ են արձակվել պետական հեղաշրջման համար մեղադրվող չորս լրագրողներ` Ահմեդ Շիքը, Նեդիմ Շեները, Սայիթ Չաքըրը եւ Չոշքուն Մուսլուքը:

Լրագրողները ձերբակալվել էին անցած տարի` «Էրգենեկոն» ընդհատակյա ցանցին օգնելու կասկածանքով:

Ազատ արձակված լրագրողներից մեկը` Նեդիմ Շեները, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության որոշ մանրամասներ բացահայտող գրքի հեղինակն է: