ՀՀԿ նախընտրական ծրագիրը կազմում է վարչապետ Տիգրան Սարգսյանը

Your browser doesn’t support HTML5

Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը կազմելու խնդիրը դրված է վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Հարցին, թե ինչո՞ւ հենց վարչապետը պետք է այդ նախընտրական ծրագիրը կազմի, Հանրապետականի փոխնախագահը պարզաբանեց, որ նման որոշում է կայացրել ՀՀԿ-ի գործադիր մարմինը: