Օբաման բացառում է ռազմական գործողության անցկացումը Սիրիայում

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման բացառել է Սիրիայում ռազմական գործողության անցկացման հնարավորությունը։

Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի նախագահը ասել է, որ հնարավոր չէ սառնասրտորեն նայել Սիրիայում ծավալվող իրադարձություններին, սակայն այդ երկրի գործերին ռազմական միակողմանի միջամտությունն էլ սխալ է։