Վրաստանի նախագահը այցելում է Ադրբեջան

Այսօր երկօրյա պաշտոնական այցով Բաքու է ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` վրացական պետության ղեկավարին Ադրբեջանի մայրաքաղաքում դիմավորել են մեծ շուքով, պատվո պահակախմբով։

Նույն օրը վրաց գործընկերոջը ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։