Շփման գծում ականի պայթյունից ադրբեջանցի սպա է վիրավորվել

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի 24-ամյա սպա Գուրբան Հուսեյնովը։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել երեկ` Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Գյուլյուստան գյուղում։ Պայթյունի հետեւանքով պոկվել է զինծառայողի ոտքը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկատվությունը։