Ձերբակալվել են Anonymous-ի 25 անդամներ

Լատինական Ամերիկայում եւ Եվրոպայում ձերբակալվել են Anonymous ինտերնետային հաքերային խմբի 25 անդամներ:

Anonymous-ը պարբերաբար խափանումներ է առաջացնում տարբեր երկրների գերատեսչությունների կայքերում` որպես բողոքի նշան խոսքի ազատության ոտնահարման եւ ինտերնետի վերահսկելիության դեմ: