ՀԱԿ-ը քննարկել է համամասնական ցուցակի ձեւավորման խնդիրը

Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի, կենտրոնական գրասենյակի եւ տարածքային կառույցների համատեղ խորհրդակցություն, որը վարել է Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ընդդիմադիր շարժման գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի կազմման խնդիրը: