Ադրբեջանում եւ Թուրքիայում Ղարաբաղի պատերազմի 20-ամյակին նվիրված ցույցեր

Այսօր Բաքվում շուրջ 50 հազար մարդ մասնակցել է Ղարաբաղյան պատերազմի 20-ամյակին նվիրված զանգվածային երթին եւ հանրահավաքին։

Ադրբեջանցիները պնդում են, որ Խոջալուում 1992 թվականին հարյուրավոր խաղաղ բնակիչներ են սպանվել, սակայն Հայաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը։

Նմանօրինակ հանրահավաք այսօր տեղի է ունեցել նաեւ Ստամբուլում, որտեղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Սահինը տասնյակ հազարավոր մարդկանց առջեւ հանդես է եկել ազգայնական ելույթով։