ԱՄՆ-ի բանագնացը «արդյունավետ» բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայի հետ

Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցով ԱՄՆ-ի բանագնաց Գլին Դեյվիսը «արդյունավետ» է գնահատել Պեկինում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Քիմ Քյե-գվանի հետ իր վարած բանակցությունները:

Պեկինյան բանակցություններում Օբամայի վարչակարգը հույս ունի ճշտել, թե որքանով է Փհենյանի նոր ղեկավարությունը պատրաստ վերադառնալ իր միջուկային ծրագրի կրճատման եւ զինաթափման շուրջ բանակցություններին: