Ազգային ժողովի ընտրությունը կկայանա մայիսի 6-ին

Armenia - The building of the National Assembly of Armenia, Undated

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին:

Հրամանագրի համաձայն, ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակվել է 2012 թվականի մայիսի 6-ին:

Նախագահի մամլո գրասենյակը հավելում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: