Վիգեն Չիտեչյանը համատեղության կարգով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին, համատեղության կարգով, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Փարիզ):

Այս մասին տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից: