Ստեփանակերտում նշում են Արցախի վերածննդի օրը

Your browser doesn’t support HTML5

Փետրվար ամիսը համարվում է ղարաբաղյան շարժման խորհրդանիշը: Իսկ 1988 թվականի փետրվարի 20–ին ԼՂԻՄ մարզխորհուրդն ու Շահումյանի շրջանային խորհուրդը որոշում կայացրեցին մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի հետ վերամիավորելու մասին: Ղարաբաղում այս օրը պաշտոնապես նշվում է որպես Արցախի վերածննդի օր։

«Հիմնվելով ազգերի ազատ ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա` մենք փորձեցինք մեր օրինական ու արդարացի ձայնը հասցնել աշխարհի առաջադեմ մարդկությանը։ Առաջնորդվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով` մենք իրականացրինք ինքնորոշման մեր բնական իրավունքը եւ մեր արժանի տեղը զբաղեցրինք տարածաշրջանային ու միջազգային գործընթացներում», – այսօր այս պատմական օրվա առնչությամբ տարածած իր ուղերձում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ – «Քայլ առ քայլ կայացավ պետական կառավարման համակարգը, հաստատվեցին ժողովրդավարական ինստիտուտները, ստեղծվեց ազատ շուկայական տնտեսություն»։

Your browser doesn’t support HTML5

Ստեփանակերտում նշում են Արցախի վերածննդի օրը