Վաշինգտոնում ձերբակալվել է ենթադրյալ ահաբեկիչ

Վաշինգտոնում` Կապիտոլիումի շենքի մոտ ահաբեկչություն փորձի կասկածանքով ձերբակալվել է Մարոկկոյից ներգաղթած29-ամյա Ամին էլ-Խալիֆին:

Ձերբակալությունն իրականացվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի երկամյա գործողության արդյունքում: Հատուկ ծառայության գործակալները, տեղեկանալով նախապատրաստվող ահաբեկչության մասին, ներկայանալով որպես Ալ-Ղաիդայի համակիրներ, կապի մեջ էին մտել կասկածյալի հետ ու նրան վաճառել կեղծ պայթուցիկ: Այդ պայթուցիկը Խալիֆիի մոտ է եղել Կապիտոլիումի շենքի մերձակայքում ձերբակալության պահին:

Կասկածյալին առաջադրվել է մեղադրանք` զանգվային ոչնչացման ձեռքը պետական սեփականությունը ոչնչացնելու նպատակով օգտագործման փորձ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է ցմահ բանտարկություն: