Նիգերիայի քաղաքացին դատապարտվել է Ամստերդամ – Դետրոյտ ինքնաթիռը պայթեցնելու փորձի համար

Նիգերիայի քաղաքացի Ումար Ֆարուկը դատապարտվել է ցմահ ազատազրկման` 2009-ի դեկտեմբերի 24-ին Ամստերդամից Դետրոյտ ուղեւորվող ինքնաթիռը պայթեցնելու փորձ կատարելու համար:

25-ամյա նիգերիացին խոստովանել է, որ «Ալ-Ղաիդայի» ահաբեկիչների հանձնարարությամբ է գործել: Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել նրա ներքնաշորերի մեջ, սակայն պայթելու փոխարեն սկսել է այրվել:

Ուղեւորատար ինքնաթիռում այդ օրը եղել է շուրջ 300 մարդ: