Հեծանվահրապարակի վազքուղին պիտանի չէ ձյան եւ անձրեւի ժամանակ

Your browser doesn’t support HTML5

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում կառուցված նոր հեծանվահրապարակը, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել ընդամենը 5 ամիս առաջ, լուրջ թերություններ ունի: Մեր ռադիոնյութի եթեր հեռարձակվելուց հետո «Մաքսլիբերթի» զանգահարեց «Ռենկո» կազմակերպության հասարակության հետ կապերի պատասխանատու Իվան Մարինոն եւ հետագայում տրամադրեց հեծանվահրապարակի վերջնական հանձման ակտի փաստաթուղթը, որը ստորագրել էր նաեւ Հեծանվասպորտի ֆեդերացիան: