Ռուս ընդդիմադիրները նոր հանրահավաք են ծրագրում

Ռուսաստանյան «Հանուն արդար ընտրությունների» նախաձեռնության անդամները դիմում են ներկայացրել Մոսկվայի քաղաքապետարան` փետրվարի 26-ին հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար: Այս մասին հայտնում է «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովը:

Հանրահավաքը նախատեսվում է անցկացնել Մոսկվայի Հեղափոխության հրապարակում: