2 հանրապետական՝ անկուսակցական գյուղապետի դեմ

Your browser doesn’t support HTML5

Փետրվարի 12-ին Շիրակի մարզում ամենաթեժ ընտրությունները Պեմզաշեն համայնքում էր: Այստեղ երկու Հանրապետական թեկնածուներ՝ Երվանդ Միքայելյանը, Ալբերտ Պետրոսյանը, պայքարում էին անկուսակցական, Երկրապահ կամավորականների միության անդամ եւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի սանիկ, գործող գյուղապետ Անանիկ Ոսկանյանի դեմ։ Պեմզաշենի ընտրատեղամասերի մոտ մարդկանց եւ մեքենաների կուտակումներ կային։